3478 դիտում
17:23 17-08-2019
Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով
Կոտայքի մարզում ներկայումս վերահողերից միայն 50 տոկոսն է մշակվում։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985207.html]Արմենպրես[/url]»-ը, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանը մարզի կարևորագույն ոլորտներից է համարում գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 150 հազար հա, որից վարելահող է կազմում 38 հազար հա։
« Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ մարզպետի՝ անանսապահությունը մարզում նույնպես համարվում է առաջատար ճյուղերից մեկը, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։
«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։ Կոտայքում են գտնվում նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- եզրափակեց Պետրոսյանը։
Նմանատիպ նյութեր
837 դիտում
17:21 25-07-2014
Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին
Այս բաժնից
301 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
712 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
307 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին