211652_close_icon
views-count4581 դիտում article-date 10:25 17-08-2019

Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կմտցվեն: Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սահմանափակումները կլինեն օգոստոսի 19-22-ը: «Ավտոճանապարհի 125 կմ-ին Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ օգոստոսի 19-22-ն ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ»,- հայտնում է դեսպանությունը:

Նմանատիպ նյութեր