211652_close_icon
views-count12505 դիտում article-date 19:50 16-08-2019

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքում է այդ տեղեկությունըՙ նաեւ նշում, որ կեղծված է հոդվածին կցված եւ իրեն վերագրվող նամակը, որն, իբր, ինքն ուղղել է «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին: «Օրեր առաջ ռուսական կայքերից մհրաեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է նա: Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, գրում է ՝ [url=https://armtimes.com/hy/article/167466?fbclid=IwAR13HQLIvLrk4FlSJifL9wyxIQFWe0qHD4F6R09HE7qh-PzNVo67E_ksRao]armtimes.com-ը[/url]

Նմանատիպ նյութեր