հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը փաստացի կասկածի տակ է դրել սեփական երկրի զինված ուժերի կենսունակությունը, հայտնում է minval.az կայքը։


«Ադրբեջան» թերթում հրապարակված նրա հոդվածում վերջինս գովաբանում է սեփական գերատեսչությունը և այնքան տարվում, որ հայ-ադրբեջանական սահմանի երկու հատվածների պահպանության փոխանցումը ՊՍԾ-ին «հաղթանակլի շարունակություն» է անվանում:

«Նման կարճ ժամակահատվածում՝ 9 ամսում, կառուցվել և շահագործվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 75 սահմանային կետեր, ինչպես նաև զորամասերի 2 համալիրներ»,ասել է Գուլիևը։

Նրա հայտարարությունից ստացվում է, որ ավելի վաղ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները առաջադրանքը լավ չէին կատարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք