211652_close_icon
views-count57564 դիտում article-date 10:33 16-08-2019

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է արդեն 1 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների՝ բնակիչները ճանապարհը փակել են՝ հայտնելով, որ իրենց համագյուղացուն անհիմն կալանավորել են։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր