211652_close_icon
views-count9339 դիտում article-date 18:34 15-08-2019

Վրաստանում ՀՀ քաղաքացիների ընտանիք է ավտովթարի ենթարկվել. Nor.ge

Վրացական Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են ավտովթարի ենթարկվել, հայտնում է [url=http://nor.ge/?p=121801]nor.ge[/url] կայքը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: «Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»,- հայտնում է դեսպանությունը:

Նմանատիպ նյութեր