211652_close_icon
views-count15356 դիտում article-date 15:43 15-08-2019

Հայտնվել Է եգիպտացորենի դաշտում իջած ինքնաթիռի ուղեւորների տարհանման տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել Է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի վայրից ուղեւորների տարահանման տեսագրությունը, որը տրամադրել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Կադրերում երեւում Է, թե ինչպես են ուղեւորները գնում եգիպտացորենի դաշտով կոշտ վայրԷջքի վայրից: Ինքնաթիռը կանգնած Է քիչ հեռու: «Ուրալյան ավիաուղիների» Airbus A-321 ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում Էր Սիմֆերոպոլ, օգոստոսի 15-ի առավոտյան վթարային վայրԷջք Է կատարել Ժուկովսկի օդանավակայանի շրջանում: ՎայրԷջքը կատարվել Է թռիչքից 15 րոպե հետո: Ինքնաթիռում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառ կարող Էր դառնալ թռչունի ընկնելը շարժիչի մեջ, վայրԷջքի ժամանակ շարժիչներից մեկը պոկվել Է: Վթարային վայրԷջքի հետեւանքով հոսպիտալացվել Է 23 մարդ, նրանց թվում ինը երեխա: Հանրանավն զգալի վնասածքներ Է ստացել եւ հեռացվել թռիչքներից: Airbus A-321 ինքնաթիռի ինքնագրիչները վերծանման կուղարկվեն Միջպետական ավիացիոն կոմիտե:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր