1775 դիտում
12:40 15-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հռչակվեց մրցաշարի միանձնյա հաղթող
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Սենթ-Լուիսի մրցաշարի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, որն ընդգրկված է Grand Chess Tour-ի շարքում։
Եզրափակիչ օրն Արոնյանը 3 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն և 4 ոչ-ոքի խաղացել։ Մրցաշարի արդյունքում հայ շախմատիստը 22 միավոր է վաստակել։
Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։ Երկու շախմատիստների ակտիվում էլ 21․5 միավոր կա։
Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։ Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-ից 30-ը դարձյալ Սենթ-Լուիսում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6065 դիտում
12:21 17-08-2017
Լեւոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի արագ շախմատի մրցաշարի հաղթող
6330 դիտում
16:15 19-08-2017
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող
2626 դիտում
20:08 13-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում հաղթող ճանաչվեց
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում