211652_close_icon
views-count1333 դիտում article-date 13:22 15-08-2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր