հիմնական կայք
Լրահոս

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» շարունակում է պատմություն կերտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» շարունակում է պատմություն կերտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» անհավանական լարված պայքարում պատմական հաղթանակ տարավ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ՝ 2:0:


Առաջին խաղում վրացական թիմը հաղթել է 2-1 հաշվով և մեր տղաներին միայն երկու գոլի տարբերությամբ հաղթանակն էր ապահովում հաջորդ փուլ դուրս գալը և Արթուր Մինասյանի թիմը փայլուն կերպով լուծեց խնդիրը:

Հանդիպման հաշիվը բացեց ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն: Երևանյան թիմի ֆուտբոլիստը եզրափակեց Ֆուրջել Նարսինգի փոխանցումը:

Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները սկսած գործն ավարտին հասցրին երկրորդ խաղակեսում: Փոխարինման մտած Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոցը ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին:

Այսպիսով, եվրագավաթների պատմության պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս փուլում լինելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք