211652_close_icon
views-count3808 դիտում article-date 22:26 14-08-2019

Ջերմուկում հավաք ու երթ է ընթանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. պահանջում են հանդիպում մարզպետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/14/amulsar/3071485]Tert.am[/url]-ը գրում է. Ջերմուկում, ի պաշտպանություն Ամուլսարի, հավաք ու երթ է ընթանում: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Հավաքվածները ուղիղ եթերի ժամանակ հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի մամուլի ասուլիսից հետո բնակչության շրջանում անորոշ վիճակ և լարվածություն է առաջացել: Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառ հրապարակից ավտոերթ սկսվեց: Ներկաները պահանջում են մարզպետի ներկայությունը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/14/amulsar/3071485]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր