211652_close_icon
views-count1796 դիտում article-date 22:12 14-08-2019

Հնդկաստանում չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 270 մարդ է մահացել

Հնդկաստանում ավելի քան 270 մարդ է զոհվել վերջին երկու շաբաթում երկրի մեծ մասում չդադարող ջրհեղեղների հետևանքով, որոնք պայմանավորված են առատ մուսոնային անձրևներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ավելի վաղ հաղորդվում էր տարերային աղետի 225 զոհի մասին: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները շարունակվելու են: Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Կերալա և Կարնատակա հարավային նահանգներում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները 149 մարդու կյանք են խլել: Արևմտյան Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում եղանակային պայմանների պատճառով զոհ է գնացել 80 մարդ: Ավելի քան 40 մարդ մահացել է կենտրոնական Մադհյա-Պրադեշ և երկրի հյուսիսում գտնվող Ուտարակխանդ նահանգներում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները կշարունակվեն:

Նմանատիպ նյութեր