211652_close_icon
views-count1446 դիտում article-date 21:12 14-08-2019

Վանաձոր քաղաքում այրվել է խոտածածկ տարածք

Օգոստոսի 14-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր