211652_close_icon
views-count57664 դիտում article-date 19:39 14-08-2019

Արտակարգ դեպք մարզերից մեկում. կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գյուղապետ ամուսինը իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009թ-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ, ով ամիսներ անց գյուղապետի ազգականներից պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և ամուսինը, տեղյակ լինելով իր հիվանդության մասին, հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը նույնպես վարակվել է ՁԻԱՀ-ով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ այս տարվա գարնանը ամուսնու հետ ապրել են Երևան քաղաքում գտնվող իր հայրական տանը և ամուսինը մրգի արկղի մեջ դասավորված մեկանգամյա բաժակների մեջ աճեցրել է կանեփանման բույսեր: Արմինե Ղ.-ն հայտնել է նաև, որ գյուղապետ ամուսինը իրեն պարտադրել է կաթուցիչով ծխելու միջոցով օգտագործել իր կողմից պատրասատված թմրանյութը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր