211652_close_icon
views-count1884 դիտում article-date 18:41 14-08-2019

«Փյունիկը» մեկնեց Անգլիա՝ «Վուլվերհեմթփոնի» հետ հանդիպմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» չարտերային չվերթով մեկնեց Անգլիա, որտեղ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպում կանցկացնի անգլիական Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոնի» հետ, հայտնում է [url=http://topsports.am/hy/article/2864?fbclid=IwAR39KePGrtIBce3ruVE7F6Oes9b5gqAfxcgnItn3r2yCKVtX0kHIJ5mCt5k]Topsports.am[/url]-ը: «Փյունիկի» կազմում Անգլիա են ուղևորվել 21 ֆուտբոլիստներ (18 խաղացող, 3 դարպասապահ): Երևանյան ակումբի հետ է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որը որակազրկման պատճառով բաց էր թողել այս թիմերի միջև առաջին հանդիպումը: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը չարտերային չվերթով կժամանի Բիրմինգհեմ քաղաք, որը մոտ 30 կմ հեռավորության վրա է Վուլվերհեմփթոնից: «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը տեղի կունենա օգոստոսի 15-ին Վուլվերհեմփթոնի «Մոլինյու» ստադիոնում, որը հյուրընկալում է 32 հազար երկրպագու: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկի Գերմանիան ներկայացնող մրցավական անձնակազմ՝ Բաստիան Դանկերտի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել է 4:0 հաշվով: Այս դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում կմրցի «Տորինո» (Իտալիա) - «Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս) զույգի հաղթողի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր