հիմնական կայք
Լրահոս

Իրենք ավելի երիտասարդ կադրեր են ուզում. Դուլյանը ազատվել է Հանրային հեռուստաընկերությունից. ArmDaily.am

Իրենք ավելի երիտասարդ կադրեր են ուզում. Դուլյանը ազատվել է Հանրային հեռուստաընկերությունից. ArmDaily.am Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Արմեն Դուլյանը հեռացվել է Հանրային հեռուստաընկերությունից:


ArmDaily.am-ի հետ զրույցում Դուլյանը նշեց, որ դա անակնկալ էր իր համար.«Ինձ այսօր կանչեցին և շնորհակալություն հայտնեցին իմ աշխատանքի համար՝ նշելով, որ չեն ցանկանում, որ ես այլևս վարեմ հաղորդում այնտեղ: Իրենք ավելի երիտասարդ կադրեր են ուզում և փոփոխություններ, ինչին ես կողմ եմ»:

Դիտարկմանը, որ համացանցում քննարկվում է, որ միգուցե սուր գրառումների հետևանքով են ազատել, հաղորդավարն ասաց՝ դժվար.«Թավշյա հեղափոխությունից հետո դժվար գրառումներն առիթ դառնան ազատման: Ինձ այդպիսի բան չեն ասել, և վստահ եմ՝ դա կապ չունի»:

Հարցին՝ որտե՞ղ և ի՞նչ ֆորմատում է պատկերացնում իր հետագա աշխատանքը, պատասխանեց.«Ես կուզեի «Կենտրոն» ՀԸ-ում իմ արած 10 րոպեանոց հաղորդումներից անել:»,-եզրափակեց Դուլյանը:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք