հիմնական կայք
Լրահոս

Երևանում շինաղբով բարձված КамАЗ-ը մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է իր կողմից փորված փոսում. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու Արաբկիրի թաղապետը. ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ ոտնձգության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում շինաղբով բարձված КамАЗ-ը մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է իր կողմից փորված փոսում. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու Արաբկիրի թաղապետը. ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ ոտնձգության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում շինարարական աղբով բարձված КамАЗ մակնիշի 35 RN 427 համարանիշի ավտոմեքենան Կորեայի ձորում շինաղբը չթույլատրելի հատվածում թափելիս կորցրել է մեքենայի հավասարակշռությունը և այն մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է շինաղբի մեջ։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, վարորդը, երբ նկատել է, որ ավտոմեքենան շրջվում է, իրեն դուրս է նետել ավտոմեքենայից։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատը և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառաոյղները։

Դեպքի վայր են ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները՝ վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում տարիներ շարունակ անօրինական ճանապարհով թափվել է մի քանի տոննա շինարարական աղբ, ինչի պատճառով էլ բնությանը պատճառվել է մեծ վնաս։ Սա առիթ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը կտրուկ միջոցներ ձեռնարկեն և վերջապես, այս բարձիթողի վիճակը կարգավորեն, որ մյուս անգամ ինչ-որ անձինք իրենց օրենից վեր չդասեն և չշարունակեն բնության նկատմամբ վանդալիզմ իրականացնել։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք