հիմնական կայք
Լրահոս

Չեմպիոնների Լիգա. «Կրասնոդարն» ու «Կլուժը» զարմանալի հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չեմպիոնների Լիգա. «Կրասնոդարն» ու «Կլուժը» զարմանալի հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Երեկ ուշ գիշեր ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները, որտեղ գրանցվեցին մի շարք ուշագրավ արդյունքներ:


Շոտլանդիայում ռումինական «Կլուժը» աներևակայելի արդյունք գրանցեց «Սելթիկի» դեմ խաղում։ Առաջին մրցավեճը ավարտվել էր 1-1 հաշվով։ Պատասխան խաղում ռումինացիները, չնայած 2-1, իսկ այնուհետև նաև 3-2 հաշվով պարտվելուն, կարողացավ 4-3 հաշվով հաղթանակ տանել ու դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։ Հաղթական գնդակը խփվեց հանդիպման 90+7 րոպեին։

Պորտուգալիայում էլ հերոսական ժամեր էին ռուսական «Կրասնոդարի» համար։ Սերգեյ Մատվեևի թիմը խելահեղ մեկնարկ տվեց ու 34-րդ րոպեին արդեն հաղթում էր 3-0 հաշվով։ Երկրորդ կեսում Զե Լուիշի ու Լուիշ Դիասի գոլերը չփրկեցին «Պորտուին»։ «Կրասնոդարի» կազմում դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա տաղանդավոր հարձակվող Մագոմադեդ-Շապի Սուլեյմանովը:

«Կոպենհագենն» ու «Ցրվենա Զվեզդան» առաջին և երկրորդ խաղերը 1-1 հաշվով ավարտելուց հետո հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ Սերբական թիմը 7-6 հաշվով հաղթեց հետխաղյա հարվածաշարում ու նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, հայտնում է Armsport.am-ը:

Տեսանյութ





https://youtu.be/miGSFCgeHLA?t=1



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք