211652_close_icon
views-count1573 դիտում article-date 14:17 14-08-2019

Ուրուգվայի ԱԳ նախարարը բացառում է իրենց վրա Արցախի հետ կապված հարցերում Ադրբեջանի կողմից ճնշումները

Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօրվա մամուլի ասուլիսում բացառեց, որ իրենց երկիրը կարող է Ադրբեջանի կողմից ճնշումների ենթարկվել Արցախի հետ կապված հարցերում: «Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է, ինքնիշխան, ժողովրդավարական մեծ ավանդույթներով և խաղաղության կողմնակից երկիր է: Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, որովհետև աշխարհում գրեթե ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշում գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որն իր պատմության ողջ ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է` ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության, փոխըմբռնման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր