211652_close_icon
views-count804 դիտում article-date 12:49 14-08-2019

Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն

Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ռոդոլֆո Նին Նովոան: «Ունենալու ենք ուրախալի մի իրադարձություն. Երևանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսությունը: Անցյալ տարի ԱՄՆ-ում մեր հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ նման մտադրություն կա ու այս շաբաթ արդեն կունենանք նոր հյուպատոսություն»,-ասաց Զ. Մնացականյանը: Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան էլ իր հերթին նշեց, որ հյուպատոսության բացումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի ու Ուրուգվայի միջև ընկերական կապերի հաստատման համար:

Նմանատիպ նյութեր