հիմնական կայք
Լրահոս

ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի փոխնախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի փոխնախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է «Adventist Health Glendale» ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելլա Մարկարյանին և բարերար Գրեգ Թուֆենկյանին:


Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են համագործակցության հեռանկարները՝ դրանք ընդլայնելու հնարավորությունները:

ԵՊԲՀ-ն, կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, դրա հեռագնա արդյունավետությունը՝ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի համաձայն՝ փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի բժիշկների խումբն այս տարվա սեպտեմբերին կլինի ԵՊԲՀ-ում և հանդես կգա դասախոսություններով:

Նշենք նաև, որ ըստ արդեն ձեռք բերված համաձայնության՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում:

Հանդիպման շրջանակում հյուրերն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նրանք շրջել են ու ծանոթացել տարածաշրջանում եզակի համարվող վերականագնողական կենտրոնի պայմաններին ու մատուցվող ծառայություններին:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք