211652_close_icon
views-count5546 դիտում article-date 13:22 14-08-2019

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերությունների դեմ

ԱՄՆ առևտրի նախարարությունը «սև ցուցակի» մեջ է ներառել Հայաստանից 2 ընկերության։ Այդ մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ։ Վերջիններս ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:

Նմանատիպ նյութեր