211652_close_icon
views-count1269 դիտում article-date 11:15 14-08-2019

Եղեգնաձոր քաղաքի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների, Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b] [b]*** [/b] Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը: Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարիների ընթացքում (2017-2031թթ.-ին) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի սպառողներին մատուցելու է ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ և պատասխանատու է միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար: Ընկերությունն իր 2900 աշխատակիցներով սպասարկում է 363 բնակավայր կամ շուրջ 550 000 ակտիվ բաժանորդի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը ներառում 133 ջրաղբյուր, 4183 կմ ջրատարներ, 7800 կմ ջրագծեր, 4556 կմ կոյուղագծեր, խմելու ջրի մաքրման 9 կայան, կեղտաջրերի մաքրման 6 կայան, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 52 պոմպակայան և այլ ինժեներական կառույցներ: Ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար «Վեոլիա Գրուպը» դիտարկում է հայաստանյան ստորաբաժանումը որպես ապագա տարածաշրջանային կենտրոն: www.veolia.am [b]Հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր