211652_close_icon
views-count1318 դիտում article-date 11:02 14-08-2019

Չինաստանը թույլ չի տվել, որպեսզի ամերիկյան ՌԾՕՈՒ նավերը մոտենան Հոնկոնգի նավահանգստին

Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավերի՝ Հոնկոնգի նավահանգստին մոտենալու յացը մերժել են։ Այդ մասին անանուն աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը։ Ըստ տեղեկությունների՝ դրանք եղել են Green Bay դեսանտային նավը և Lake Erie հրթիռային կրեյսերը։ Չինական իշխանությունները չեն պարզաբանել մերժումը։ Հիշեցնենք, որ 2 ամիս է, ինչ Հոնկոնգում չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը տեղի իշխանությունների նախաձեռնած՝ արտահանձնման մասին օրինագծի դեմ։ Ցուցարարները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:

Նմանատիպ նյութեր