հիմնական կայք
Լրահոս

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրել է մարզի մի խումբ շինարարների եւ շինարարական կազմակերպությունների

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրել է մարզի մի խումբ շինարարների եւ շինարարական կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության շինարարի օրվա առթիվ եւ շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խրախուսեց շինարարության ոլորտում աչքի ընկած անձանց եւ կազմակերպություններին:


Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանին, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանին, քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Մելքոնյանին, «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությանը, «Շանթ-Սեյրան», «ԱԼ - ՄԱՍՔԱ», «Կապավոր», «Օկար», «Սամ Կար Շին», «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, «Էդիտա» եւ «Բագրատունի» արտադրական կոոպերատիվներին:

«Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առթիվ: Շատ կարեւոր ոլորտում եք դուք աշխատում, եւ ձեր կատարած յուրաքանչյուր աշխատանք նպաստում է մեր հայրենիքի շենացմանն ու նորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը: Այս տարի մենք ձեզ հետ միասին մարզում իրականացնելու ենք ավելի քան 100 սուբվենցիոն ծրագիր, եւ շատ կցանկանայի, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն որակով, պատվախնդրությամբ, որպեսզի մենք հետագա տարիներին ավելի շատ ծրագրեր մարզ բերելու հնարավորություն ունենանք: Ակնառու է արդեն , որ հեղափոխությունից հետո մեր երկրում շինարարությունը նոր թափ է առնում: Շարունակեք նույն եռանդով, իսկ մարզպետարանը պատրաստ է միշտ ձեր կողքին լինել եւ աջակցել ցանկացած հարցում» ,-պարգեւատրվածներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Շինարարները երախտագիտություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ իրենց նման ուշադրության արժանացնելու համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք