211652_close_icon
views-count1375 դիտում article-date 10:23 14-08-2019

Ժիրինովսկին առաջարկում է խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, եթե նրանք մոտենան ռուսական ինքնաթիռներին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է միջադեպին, երբ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձ է արել մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխոսղ ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է gazeta.ru կայքը։ Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ռուսական ինքնաթիռներին մոտնալու դեպքում պետք է անմիջապես խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»։ Սկանդալային քաղաքական գործիչը հավելել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է վտանգի ենթարկվեն, և Հյուսիսատլանտյան դաշինքն էլ երբեք նման փորձ չի անի, եթե ռուսական կողմը խստորեն արձագանքի դեպքին։

Նմանատիպ նյութեր