28731 դիտում
23:56 13-08-2019
Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները:
Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել:
Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում:
.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
26030 դիտում
12:18 05-05-2019
Կրասնոդարում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են ТНТ հեռուստաալիքի լրագրողներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել