211652_close_icon
views-count1547 դիտում article-date 22:40 13-08-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը

Օգոստոսի 13-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Թաթուլ Կրպեյանի անվան» զբոսայգում, շունը արգելափակվել է քարերի միջև. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կենդանուն:

Նմանատիպ նյութեր