211652_close_icon
views-count1317 դիտում article-date 22:22 13-08-2019

Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը

Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/984797.html]Արմենպրես[/url]»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել: Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:

Նմանատիպ նյութեր