211652_close_icon
views-count2261 դիտում article-date 20:12 13-08-2019

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն

Օգոստոսի 13-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 16:59-ին: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: *** Ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Նմանատիպ նյութեր