211652_close_icon
views-count1803 դիտում article-date 20:55 13-08-2019

Վալերիյ Օսիպյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշել է, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է: Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրել է դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթել բարի և արդյունավետ ծառայություն: ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվել է դեսպանին: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր