22599 դիտում
19:10 13-08-2019
Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում. NEWS.am
Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները հերթական խնդրի առաջ են կանգնել։[url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA] NEWS.am[/url]–ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ 10 օրով հանգստի մեկնած երեք ընտանիքներ Շարմ Էլ Շեյխում պարզել են, որ հյուրանոցում իրենց համար միայն 6 օրվա համար է տեղ ամրագրված և վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունեն, թե ոչ:
[url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը հայտնեց, որ տուրիստական փաթեթները ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։
«Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– ասաց մեր զրուցակիցը։
Սերոբյանի խոսքով՝ հետադարձ թռիչքը նախատեսված է օգոստոսի 17–ին, սակայն մինչ այդ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իրենց կեցության հարցը։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/528445.html?fbclid=IwAR16Vk7V2J42XV6sjkIBJhQ6XrvCPscXaAMZ9512nnBqRHIgIqiJ3GIabgA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6814 դիտում
09:19 17-01-2014
«Շինանյութի Սերոժը» մոտ 90 հոգանոց դելեգացիայով ժամանել էր Շարմ էլ Շեյխ՝ Ամանորը նշելու. Հրապարակ
2375 դիտում
15:25 02-02-2015
Շարմ Էլ Շեյխ-Մոսկվա ավիաչվերթի ուղևորուհին մահացել է թռիչքի ժամանակ
1432 դիտում
13:14 05-11-2015
Բրիտանիան չեղյալ է հայտարարել դեպի Շարմ Էլ Շեյխ բոլոր չվերթները
Այս բաժնից
970 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
574 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
394 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը