հիմնական կայք
Լրահոս

Մինչ որոշ քաղաքական գործիչներ «բոլոլա են կարդում», թե Արցախը ծախում են, «Եղնիկներ» լեգենդար զորամասի լեգենդար հրամանատարի փոքրիկները ասում են. «Արցախն ու Հայաստանը մեր տունն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ որոշ քաղաքական գործիչներ «բոլոլա են կարդում», թե Արցախը ծախում են, «Եղնիկներ» լեգենդար զորամասի լեգենդար հրամանատարի փոքրիկները ասում են. «Արցախն ու Հայաստանը մեր տունն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչ վերջին ամիսներին որոշ քաղաքական գործիչներ Արցախի հարցի շուրջ «բոլոլա են կարդում», թե իշխանությունները Արցախը ծախելու են, Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում իրենց ծառայությունը կատարող զինվորներն ու սպաները երեկ՝ օգոստոսի 12-ին, նորակոչիկների հերթական երդման արարողության ժամանակ ի լուր աշխարհի հայտնեցին, որ Արցախը Հայաստանն է և վերջ:


Այն, որ այդ մեկ թանկարժեք նախադասությունը արտահայտում էին զինվորներն ու սպաները, դա փաստ է, սակայն երեկ «Արցախը մեր տունն է», «Հայաստանը մեր տունն է» արտահայտություններ էին անում զորամասի լեգենդար հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի փոքրիկները՝ տղան ու աղջիկները:

Այնպես, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց բոլոլան կարդալուց առաջ դիտեն այս փոքրիկների լուսանկարները ու երևի թե կհամոզվեն, որ Արցախը Հայաստանն է ու վերջ:

Ինչպես երեկ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասում մեծ թվով նորակոչիկներ երդվեցին, որ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ պատրաստ են զոհել իրենց կյանքը։

Երդման արարողությունը տեղի ունեցավ զորամասի շարահրապարակում, լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի կիսանդրու ներքո։ Երդման արարողությունից առաջ զորամասի շտաբի պետ Սերգեյ Իվանյանը զեկուցեց զորամասի լեգենդար հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանին, որ նորակոչիկները պատրաստ են երդման արարողությանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք