211652_close_icon
views-count1457 դիտում article-date 18:26 13-08-2019

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱԿՊ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը: Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին: Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր