հիմնական կայք
Լրահոս

Լվովում ֆուտբոլի խաղից առաջ հնչել է Մոսկվայի հանդեպ սիրո մասին երգը, ինչը սկանդալ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լվովում ֆուտբոլի խաղից առաջ հնչել է Մոսկվայի հանդեպ սիրո մասին երգը, ինչը սկանդալ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ուկրաինայի առաջնության «Կարպատներ»-«Մարիուպոլ» խաղից (1:1) առաջ Լվովի ստադիոնում հնչել է Մոսկվայի հանդեպ սիրո մասին երգը:


Խոսքը գնում է Թիմաթիի և DJ Smashի կատարմամբ Moscow Never Sleeps երգի մասին, որը հնչել է Լվովի «Ուկրաինա» ստադիոնում և հարուցել տեղի երկրպագուների ու պաշտոնյաների զայրույթը: Երգում՝ մասնավորապես, կա այսպիսի տող. «Ես սիրում եմ քեզ, Մոսկվա»:

Լվովի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղի ունեցածը որակել են որպես աղաղակող դեպք:

Համաձայն հայտարարության, քաղաքային խորհրդի մշակույթի վարչությունը դիմում է հղել «Կարպատներ» ակումբի տնօրեն Ռոստիսլավ Յաշչիշինին:

«Նմանատիպ միջադեպերը համարում ենք անթույլատրելի: Այդ իսկ պատճառով դիմում ենք ծառայողական քննություն սկսելու խնդրանքոց», նշված է հայտարարության մեջ:

«Նախևառաջ, իհարկե, պետք է ներողություն խնդրել: Իսկ հետո գտնել նրան, ով այդպիսի բան է արել: Նման բացթողումը չպետք է անպատիժ մնա», գրել է Յաշչինինը իր ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք