հիմնական կայք
Լրահոս

Մի՛ խլեք նրանց ազատությունը․ «Դիլիջան» ազգային պարկի քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի՛ խլեք նրանց ազատությունը․ «Դիլիջան» ազգային պարկի քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։


«Ես Ռուբեն Խաչատրյանն եմ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիրը։ Մենք իրականացնում ենք Արջերի փրկության ծրագիրը Հայաստանում։ «Internatioanl Animal Rescue»-ի, «Brigitte Bardot foundation»-ի և «Bears in mind»-ի օգնությամբ մենք արդեն իսկ փրկել ենք շուրջ 30 արջի։ Այս պահին պատրաստվում ենք փրկել արջի քոթոթի, որը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում․․․»:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է կոչ անել և հորդորել քաղաքացիներին լինել հոգատար բնության և կենդանական աշխարհի նկատմամբ, չխլել նրանց ազատությունը․․․ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք