211652_close_icon
views-count1863 դիտում article-date 16:50 13-08-2019

«Արսենալը» մտահոգված է, որ Օզիլն ու Կոլաշինացը անվտանգության նկատառումներից ելնելով կարող են մի քանի խաղ էլ բաց թողնել

«Արսենալի» խաղացողներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը կարող են ԱՊԼ-ում ևս մի քանի հանդիպում բաց թողնել անվտանգության նկատառումներից ելնելով: «Արսենալի» համար կարող է պրոբլեմ դառնալ թիմի տեղափոխությունների ժամանակ Օզիլի և Կոլաշինացի անվտանգության ապահովումը և ակումբում խիստ անհանգստացած են, որ դա կարող է սպառնալիք դառնալ նաև մնացած խաղացողների համար: Նշվում է, որ երկու խաղացողն էլ խիստ մտահոգ են ստեղծված իրավիճակից: Ավելի վաղ նշվել էր, որ երկու ֆուտբոլիստն էլ շուրջօրյա հսկողության տակ են, իսկ մի քանի օր առաջ Օզիլի տան մոտ երկու հոգու էին ձերբակալել: Բացի այդ, խաղացողների տները հսկում են նաև պահակաշները: Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով Օզիլն ու Կոլաշինացը բաց էին թողել ԱՊԼ-ի առաջին տուրում «Նյուքասլի» հետ արտագնա հանդիպումը (1:0):

Նմանատիպ նյութեր