հիմնական կայք
Լրահոս

Երևանում բախվել են 31-ամյա վարորդի Toyota Camry-ն ու 41-ամյա վարորդի Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում բախվել են 31-ամյա վարորդի Toyota Camry-ն ու 41-ամյա վարորդի Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Գրիշա Ն-ի վարած Opel Astra մակնիշի 36 AT 269 համարանիշի և 31-ամյա Արարատ Չ-ի վարած Toyota Camry մակնիշի 71 AA 101 համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 10-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք