հիմնական կայք
Լրահոս

Աթամբաևին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Աթամբաևին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ Օգոստոսի 8-ին ձերբակալված Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պետական հեղաշրջում էր պատրաստում հանրապետությունում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաեւը, հաղորդույմ է Tass-ը։


«Աթամբաևը պետական հեղաշրջում էր ծրագրել երկրում»,- ասել է նա:

Օփումբաևի խոսքով՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել է կանանց և երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար:

Պարզաբանել է, որ Աթամբաևի նստավայրի վրա կազմակերպված հատուկջոկատայինների գրոհին մասնակցած մարտիկներից մեկը գնդակահարվել է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք