հիմնական կայք
Լրահոս

Բաղդադում զենքի պահեստ է պայթել. բեկորներ են թափվել նաև ԱՄՆ դեսպանատան մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաղդադում զենքի պահեստ է պայթել. բեկորներ են թափվել նաև ԱՄՆ դեսպանատան մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավային մասում՝ «կանաչ գոտում», Բաղդադի կենտրոնի կառավարական թաղամասում, նախօրեին զենքի պահեստում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում մի քանի արկեր թափվել են ԱՄՆ դեսպանատան մոտ։


Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ ամերիկյան դեսպանատունը միացրել է վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանները։

Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 13 տեղաբնակների վիրավորվելու մասին։ Նրանց տեղափոխել են «ալ-Յարմուկ» և «ալ-Մահմուդիա» հիվանդանոցներ։

Նշված զինապահեստը գտնվում է Աբու-Դաշիր շրջանում, իսկ պայթյունն առաջացել է հին զինամթերքի վերամշակման արդյունքում։

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք