2216 դիտում
11:54 13-08-2019
«Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»․ Արցախի ԱԳ նախարար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը [url=https://www.facebook.com/MasisMayilian/posts/2434388839963636]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրառում է կատարել՝ հայտնելով, որ չի բացառում իր ակտիվ մասնակցությունը ընտրություններին։
«Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։
Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։
Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը, և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և, ըստ էության, չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»,-գրառել է Մայիլյանը։
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
1006 դիտում
14:47 19-03-2023
Ղազախստանում ընտրություններին մասնակցությունն առաջին 7 ժամերի ընթացքում կազմել է 46,84 տոկոս
2590 դիտում
20:18 20-06-2017
Պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում. չեմ էլ բացառում լոկալ բախումները. Հրանտ Մելիք-Շահնազարյան