հիմնական կայք
Լրահոս

Մեկնարկել է «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը Տավուշ աշխարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկնարկել է «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը Տավուշ  աշխարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ օգոստոսի 12-ին, Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիրի բակում, հանդիսավոր բացվեց ամենամյա «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»-ը: Ներկա էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, օտարերկրացիներ:


«Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ»-ն ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում ու կյանքի է կոչվում տավուշցի երիտասարդների կողմից։ Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XIII դար) հարուստ հոգևոր ժառանգությունը, հայ մշակույթի հայ մշակույթի զարգացման մեջ առանձնահատուկ դերն ու ապրող ներկան։

Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի և ուտեստների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում, հրավիրյալ երգչախմբերի կողմից հոգևոր ու ազգային երաժշտության համերգներ։ Առանձին օրեր նվիրված են Հայոց բանակին և մանուկներին։

Ամբողջ շաբաթն ուղեկցվում է հոգևոր զրույցներով, եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով:

Հաղարծին վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվում է սիրո քաղաքի, ուր բոլորն ապրում ու գործում են որպես մի մեծ ընտանիք։

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք