1529 դիտում
20:16 12-08-2019
Ծաղկաձորում մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը
Ծաղկաձորում օգոստոսի 12-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ այս անգամ 28 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանի: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Քաթարից ու Բրազիլիայից:
«Բարով եք եկել ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք Հայաստանի տեսարժան վայրեր, բացահայտելու եք հայրենիքը, սակայն ամենակարևորն այն է, որ դուք ընկերական կապեր եք հաստատելու, հարստանալու եք նոր ընկերներով, նոր սիրով եք լցվելու Հայաստանի հանդեպ»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է Զարեհ Սինանյանը:
Այնուհետ պատանիները ներկայացրին իրենց սպասումները. նրանց մի մասը ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը, մյուս մասը՝ ընկերներ ունենալ ամբողջ աշխարհից, մյուսներն էլ ցանկանում են պարզապես ամրապնդել իրենց գիտելիքները: Ճամբարային 14 օրերի ընթացքում մասնակիցները բացի հայոց լեզվի դասընթացներից կունենան նաև այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, հետաքրքիր հանդիպումների, մշակութային ու մարզական միջոցառումների կմանակցեն:
«Քայլ դեպի տուն» ծրագրի գործընկերներն են «Դասավանդի՛ր, Հայաստան», «VisitArmenia» և «World Vision» կազմակերպությունները:
Ծրագրի առաջին փուլն ունեցավ 200 մասնակից 30 երկրներից:
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
19:21 20-02-2017
Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հերմինե Նաղդալյան
14094 դիտում
22:15 22-07-2018
Մխիթար Հայրապետյան. Վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2837 դիտում
16:02 10-08-2018
«Դուք այստեղ եք տանտիրոջ կարգավիճակով». սփյուռքի նախարարը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1027 դիտում
18:09 25-04-2024
Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան
235 դիտում
18:04 25-04-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահի հետ
361 դիտում
17:26 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում