211652_close_icon
views-count1660 դիտում article-date 20:03 12-08-2019

Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը: Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն բոլոր թիմերը բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: Օգոստոսի 11-ին անցկացվել է մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողներն էին: Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր