211652_close_icon
views-count62432 դիտում article-date 19:10 12-08-2019

Մոսկվայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 5 հոգի. կա 8 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ: Այս մասին հայտնում է OPT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ մայրաքաղաքի Ռիժսկոյե մայրուղով ընթացող բեռնատարը բախվել է նույն ուղղությամբ ընթացող ամենագնացին, ինչի հետևանքով ամենագնացը շպրտվել է հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ամենագնացի վարորդն ու բոլոր 4 ուղևորները, որոնց թվում՝ 2 երեխա: Նշվում է, որ ևս 8 վիրավոր հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր