211652_close_icon
views-count3146 դիտում article-date 18:03 12-08-2019

«Արևներ» անսամբլի անակնկալը՝ Անի Հարությունյանի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր ուսումնական տարվա նախօրեին «Արևներ» անսամբլն առաջարկում է 5-ամյա Անի Հարությունյանի կատարմամբ՝ Աննա Գզրարյանի «Ուզում եմ դպրոց» երգի տեսահոլովակը: Փոքրիկ երգչուհին երկու տարեկանից է հաճախում «Արևներ», երբ նույնիսկ պարզ խոսել չգիտեր: Արմեն Դիվանյանի անվան 16-րդ մրցույթ-փառատոնում այս երգը հաղթած երգերից մեկն է: «Արևներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեսահոլովակի նկարահանումները վստահել է շնորհալի երիտասարդ մասնագետների՝ Մանուշակ Նիկողոսյանին և Մեսրոպ Ծաղիկյանին: Հագուստի ոճաբանը Անիի մայրիկ՝ Քրիստինե Սիմոնյանն է, ով կարողացել է փոքրիկի մեջ արթնացնել սերը արվեստի, երգ ու պարի, գեղեցիկի հանդեպ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր