հիմնական կայք
Լրահոս

Օզիլի և Կոլաշինացի անվտանգության համար շուրջօրյա հերթապահություն է իրականացվում

Օզիլի և Կոլաշինացի անվտանգության համար շուրջօրյա հերթապահություն է իրականացվում «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը և պաշտպան Սեադ Կոլաշինացը գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո, քանի որ կան մտահոգություներ, որ նրանք կարող են ներքաշված լինել Լոնդոնի քրեական խմբավորումների հակամարտության մեջ:


Օրերս ֆուտբոլիստները Լոնդոնի հյուսիսում զինված հարձակման էին ենթարկվել: Այդ իրավիճակում նրանք աջակցություն էին ստացել արևելաեվրոպական ավազակախմբից, որոնք նրանց զգուշացնում են ցանկացած հնարավոր հարձակման մասին: Ի պատասխան, մրցակից խմբավորումը Օզիլի և Կոլաշինացի հասցեին սպառնալիքները ուժեղացրել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով Օզիլն ու Կոլաշինացը բաց էին թողել ԱՊԼ-ի առաջին տուրում «Նյուքասլի» հետ արտագնա հանդիպումը (1:0):

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք