211652_close_icon
views-count10388 դիտում article-date 17:32 12-08-2019

ՌԴ-ում ձերբակալել են հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին

ՌԴ Կազան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Ռաշիդ Ջամբուլսկի: Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբեր նա հանցավոր խմբավորման կազմում գործարարից 1,2 մլն ռուբլի է շորթել, գրում է [url=https://www.kazan.kp.ru/online/news/3569581/]kazan.kp.ru[/url]-ն: Նրան «Շորթում» հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Վերջին ազատազրկումը կրելուց հետո Խաչատրյանն Օրենբուրգի մարզի գաղութների «նայող» է դարձել: Նա ստեղծել է «Ռաշիդականներ» («Рашидовские») հանցավոր խմբավորումը, որը զբաղվել է շորթմամբ, կողոպուտներով, թմրանյութերի վաճառքով:

Նմանատիպ նյութեր