հիմնական կայք
Լրահոս

Արցախի Հանրապետության հայտնի «Եղնիկներ» զորամասում նորակոչիկները լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ներկայությամբ երդվեցին. «Արցախը Հայաստանն է և վերջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության հայտնի «Եղնիկներ» զորամասում նորակոչիկները լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ներկայությամբ երդվեցին. «Արցախը Հայաստանն է և վերջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 12-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասում մեծ թվով նորակոչիկներ երդվեցին, որ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ պատրաստ են զոհել իրենց կյանքը։


Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երդման արարողությունը տեղի ունեցավ զորամասի շարահրապարակում, լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի կիսանդրու ներքո։

Երդման արարողությունից առաջ զորամասի շտաբի պետ Սերգեյ Իվանյանը զեկուցեց զորամասի լեգենդար հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանին, որ նորակոչիկները պատրաստ են երդման արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նորակոչիկների հարազատները, բարեկամները, ընկերները, ովքեր երդման արարողությունից հետո ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հպարտ ենք, որ մեր երեխաները ծառայում են Արցախ աշխարհի լեգենդար «Եղնիկներ» զորամասում ու գիտենք, որ էս զորամասը բազմաթիվ անգամ բարձր է պահել զինվորի ու սպայի պատիվը։ Հակառակորդը երբեք չի կարողացել իր նպատակներին հասնել և խանգարել Հայաստանի ու Արցախի անդորրը։ Ամեն անգամ արժանի հակահարված է ստացել։ Գիտենք նաև, որ ներկայիս հրամանատար, գնդապետ Կ. Ջալավյանը կենդանի լեգենդ է։ Նա ապրում է զինվորի կյանքով ու միշտ բարձր է գնահատել առաջնագիծը պահող զինվորների ու սպաների պատիվը։ Մենք հպարտ ենք, որ մեր երեխաները ծառայության են անցել այնպիսի զորամասում, որի մասին լեգենդներ են պտտվում ու այսօր մեր երեխաները լեգենդար հրամանատար Կ. Ջավալյանի ներկայությամբ երդվեցին, ու նրանք պահելու են իրենց երդումը Արցախ աշխարհի ամուր լեռների պես, ինչպես որ պահել են «Եղնիկներ»-ում ծառայած բոլոր զինվորներն ու սպաները»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք