հիմնական կայք
Լրահոս

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են. ցուցարարները գրավել են օդանավակայանի շենքը

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են. ցուցարարները գրավել են օդանավակայանի շենքը Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման և ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են. պատճառը բազմահազարանոց հակակառավարական ցույցերն են։


Ինչպես հաղորդույմ է Ria Novosti-ն, ցուցարարներն օկուպացրել են օդանավակայանը, իսկ օդանավակայանի վարչակազմը կարգադրել է մինչև օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել։

South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել։

Նշենք, որ 2 ամիս առաջ արտահանձնման վերաբերյալ օրինագծի դեմ զանգվածային բողոքներ սկսվեցին։ Օրինագիծը նպատակ ունի կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք